Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծա­մած­ռուկն ու նրա ա­նար­գան­քը

Ծա­մած­ռուկն ու նրա ա­նար­գան­քը
08.09.2020 | 00:28

Սույն տար­վա օ­գոս­տո­սի 14-ին, ժ. 16.21 րո­պեին Մա­մու­լի շեն­քի առջևի կա­նաչ սի­զա­մար­գը ջրում էր «Զիլ» մակ­նի­շի ջրա­տար մե­քե­նան, կա­նաչ հա­մազ­գեստ հա­գած եր­կու այ­գե­պան­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Այդ ա­մա­ռա­յին օ­րը կի­զիչ շոգ էր, բայց ես անս­պա­սե­լի քա­րա­ցա, կար­ծես են­թարկ­վե­ցի ցն­ցա­կաթ­վա­ծի։ Դուք պատ­ճա՞ռն եք փնտ­րում։ Սի­րով ներ­կա­յաց­նում եմ։ Նախ, օ­րը ցե­րե­կով, արևի շի­կաց­նող շո­ղե­րի տակ ծառ ու թուփ ջրե­լը ինք­նին տհա­սու­թյուն է, և երկ­րորդ` կա­նա­չա­պատ­ման գրա­սե­նյա­կի աշ­խա­տա­կից այ­գե­պան­նե­րի կա­նաչ հա­մազ­գեստ­նե­րի թի­կուն­քին գր­ված էր`«Կենտ­րոն կա­նա­չա­պա­տում», ին­չը հու­շում էր, որ ջր­ման գոր­ծին տք­նա­ջան լծ­վել է մայ­րա­քա­ղա­քի Կենտ­րոն վար­չա­կան շր­ջա­նը։ Սա­կայն ջրա­տար մե­քե­նա­յի կլո­րա­վուն մե­տա­ղյա կո­ղին խո­շոր տա­ռե­րով աչք էր շո­յում «Ա­ջափ­նյակ կա­նա­չա­պա­տում» մա­կագ­րու­թյու­նը, ինչն իր հեր­թին նշա­նա­կում էր, որ «Զիլ» մակ­նի­շի ջրա­տար մե­քե­նան դա­սա­լիք է, լքել է Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նը և օգ­նու­թյան ձեռք է մեկ­նել Կենտ­րոն վար­չա­կան շր­ջա­նին։ Նման բա­նը Երևա­նում սո­վո­րա­կան է, քան­զի մայ­րա­քա­ղա­քը կա­ռա­վա­րում է հան­րա­հայտ հե­ռուս­տա­սե­րիալ­նե­րում օր­նի­բուն ծա­մածռ­վող Հայկ Մա­րու­թյա­նի կեր­տած հե­րոս Ծա­մած­ռու­կը։
Սա­կայն ե­թե մայ­րա­քա­ղա­քը ղե­կա­վա­րում է ոչ թե ար­գո Հայկ Մա­րու­թյա­նը, այլ նրա կեր­տած Ծա­մած­ռու­կը, բնա­կա­նա­բար, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է Ծա­մած­ռուկ քա­ղա­քա­պե­տի կող­մից Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար նշա­նակ­ված, և հան­րա­յին կյան­քում միան­գա­մայն ան­հայտ, սա­կայն 2018-ի ապ­րիլ ամ­սին ան­վե­հեր քայ­լար­շա­վորդ Թել­ման Թադևո­սյա­նի ա­հա այս պաշ­տո­նա­կան ի­րա­զե­կու­մը. «Ո­ռոգ­ման ջրի հետ կապ­ված հայտ­նում ենք, որ 2019 թ. ո­ռոգ­ման ջրի ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճա­ռով վար­չա­կան շր­ջա­նի ո­րոշ կա­նաչ տա­րածք­ներ, այդ թվում և Ձեր կող­մից նշ­ված զբո­սայ­գին, ան­բա­վա­րար ո­ռոգ­վեց։ Այս տա­րի նա­խա­տե­սում ենք բա­վա­րար քա­նա­կի ո­ռոգ­ման ջուր, ո­րը կլու­ծի բարձ­րաց­ված խն­դի­րը։
Հար­գան­քով`
Թ. ԹԱ­ԴԵ­ՎՈ­ՍՅԱՆ»


Այս տա­րի, այն է` 2020-ին ևս իմ նշած զբո­սայ­գին ան­բա­վա­րար է ո­ռոգ­վել և, ըստ էու­թյան, կորց­նում է իր բուն նշա­նա­կու­թյու­նը։ Բայց գու­ցե վե­րոն­շյալ «Զիլ» մակ­նի­շի ջրա­տա­րը շա­բա­թը մեկ ան­գամ մո­տե­նա զբո­սայ­գուն և հա­գեց­նի թփե­րի և մատ­ղաշ ծա­ռե­րի ծա­րա­վը։ Չնա­յած ուշ է, նշյալ զո­սայ­գու խո­տը վա­ղուց դեղ­նել է, թփերն ու տն­կի­նե­րը չո­րա­ցել են։ Այս­պի­սով Ձեր «Հար­գան­քով» դի­մու­մաձևը ա­վե­լի լավ է փո­խեք և քա­նի որ հետևո­ղա­կա­նո­րեն թոզ եք փչում Ա­ջափ­նյա­կի բնա­կիչ­նե­րի աչ­քե­րի մեջ, Ձեր մա­կագ­րած հե­տա­գա պաշ­տո­նա­կան նա­մակ­նե­րի վեր­ջում ուղ­ղա­կի ստո­րագ­րեք. «Ա­նար­գան­քով` Թ. Թադևո­սյան»։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 6595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ